ԱԴԾ–ն հաջողությամբ զարգացնում է օտարերկրյա լրտեսների բացահայտման փորձը. Պատրուշև

https://arm.sputniknews.ru/20260713/adtsn-hajvoghutjamb-zargacnum-e-otarerkrja-lrtesneri-bacahajtman-pvordzy-patrushev-104547582.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43656020_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2e74d1a2d5d64d2bce27627e7a06def3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , նիկոլայ պատրուշև

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , նիկոլայ պատրուշև

Բաժանորդագրվել

Միայն վերջին երկու տարիների ընթացքում ԱԴԾ-ն Ռուսաստանից արտաքսել է բրիտանացի 16 հետախույզի, որոնք Մոսկվայում գործում էին դիվանագիտական ​​քողի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի հակահետախույզների փորձն այսօր հաջողությամբ զարգացնում ու կիրառում են ԱԴԾ-ում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։

Դարերի սահմանագծին ԱԴԾ-ի հակահետախուզությունը բացահայտել է բազմաթիվ կադրային աշխատակիցների և գործակալների, այդ թվում՝ ԱՄՆ ԿՀՎ-ի։ Ռուսական հակահետախուզությունը կարող է հպարտանալ այս արդյունքներով, նշել է Պատրուշևը, որը1999-2008 թվականներին զբաղեցնում էր ԱԴԾ-ի տնօրենի պաշտոնը։

«Հաճելի է տեսնել, որ նրանց փորձը ընդօրինակել և այսօր հաջողությամբ զարգացնում ու կիրառում են ՌԴ ԱԴԾ հակահետախուզական ծառայության աշխատակիցները», – ասել է Պատրուշևը։

Օրինակ՝ ԱԴԾ-ի նախկինում հրապարակված տեղեկատվության համաձայն` միայն վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանից արտաքսվել են Մոսկվայում դիվանագիտական ​​քողի ներքո գործող 16 բրիտանացի հետախույզներ: ԱԴԾ հակահետախուզությունը նրանց գործողություններում հայտնաբերել է Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող հետախուզաքայքայիչ գործունեության նշաններ, ինչպես նաև արձանագրել զգայուն տեղեկատվություն ստանալու փորձեր ռուսաստանցի պաշտոնյաների և տնտեսության ոլորտի փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Այս տարվա փետրվարին ԱԴԾ-ի ընդլայնված կոլեգիայի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ներկայում հակահետախուզական ստորաբաժանումների առաջ պատասխանատու խնդիրներ են դրված: Խոսքը հատուկ ռազմական գործողության գոտու թիկունքում գործողությունների ուժեղացման, մարտական ​​​​ստորաբաժանումների, կարևորագույն արդյունաբերական օբյեկտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական և գիտական ​​​​կենտրոնների հակահետախուզական քողարկման ապահովման, ինչպես նաև օտարերկրյա հետախուզական ծառայությունների կադրային աշխատակիցների գործունեության և նրանց կողմից հավաքագրված գործակալների գործունեության ավելի ակտիվ բացահայտման և կանխման մասին է։

Պուտինն ընդգծել էր, որ հատուկ ուշադրություն է պահանջում փակ գաղտնի տեղեկատվության, նախևառաջ պաշտպանական և ռազմավարական տեղեկատվության, այդ թվում՝ հեռանկարային հայրենական պաշտպանական և քաղաքացիական մշակումների վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը։

Նիկոլայ Պլատոնի Պատրուշևը հուլիսի 11-ին դարձավ 75 տարեկան: Նա կենսագրության մեծ մասն աշխատել է ԽՍՀՄ–ի և Ռուսաստանի պետական ​​​​անվտանգության մարմիններում: Տարբեր տարիների ընթացքում Պատրուշևը զբաղեցրել է բարձրաստիճան պետական ​​պաշտոններ, այդ թվում՝ ՌԴ ԱԴԾ տնօրեն (1999-2008), ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար (2008-2024), ՌԴ նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ (2024 թվականից): Ունի Ռուսաստանի հերոսի կոչում, արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ է։

Leave a comment