https://arm.sputniknews.ru/20260713/hajtni-e-grehemi-mahvan-pashtvonakan-pattshary-inchvov-e-hishvel-senatvory-hajastanum-104545683.html
Հայտնի է Գրեհեմի մահվան պաշտոնական պատճառը. ինչով է հիշվել սենատորը Հայաստանում
Հայտնի է Գրեհեմի մահվան պաշտոնական պատճառը. ինչով է հիշվել սենատորը Հայաստանում
Sputnik Արմենիա
Փաբլիքների համաձայն՝ Գրեմի մահվան պատճառը կարող էր լինել աթերոսկլերոզը, որը հանգեցրել է աորտայի պատռվածքի։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T11:42+0400
2026-07-13T11:42+0400
2026-07-13T11:42+0400
ամն
սենատոր
մահ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39424002_0:47:1601:947_1920x0_80_0_0_50ff97476561f8fb962cbd557de8594e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի գրասենյակը հայտնել է նրա մահվան պաշտոնական պատճառը՝ վերջ դնելով քաղաքական գործչի մահից հետո առաջացած շահարկումներին։Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ 71-ամյա սենատորը մահացել է սրտանոթային հիվանդությունների հետ կապված բարդություններից։Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահը վրա է հասել «կարճատև և հանկարծակի զարգացած հիվանդությունից» հետո։ Մանրամասների բացակայությունը բազմաթիվ վարկածների տեղիք է տվել ամերիկյան լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Մասնավորապես, ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համախոհ Լորա Լումերը X սոցցանցում ենթադրել էր, որ սենատորի մահվանն առնչություն կարող է ունենալ Ռուսաստանը։ Այս վարկածի որևէ ապացույց չի ներկայացվել։Telegram-ի Daily Storm ալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ մահվան պատճառը կարող էր լինել աթերոսկլերոզը, որը հանգեցրել է աորտայի պատռվածքի: Այս տեղեկատվության ևս պաշտոնապես չի հաստատվել։Մահվանից կարճ ժամանակ առաջ Գրեհեմը վերադարձել էր Կիևից, որտեղ հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հաջորդ օրը նա պետք է մասնակցեր NBC News–ի Meet the Press հաղորդմանը։Ո՞վ էր Լինդսի ԳրեհեմըԳրեհեմը ԱՄՆ Սենատի Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր։ Կոնգրեսում աշխատելու տարիներին նա պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով առանցքային օրենսդիրներից մեկը դարձավ։ Քաղաքական գործիչը կոշտ դիրքորոշում ուներ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ, իսկ հակասությունների կարճ շրջանից հետո դարձավ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը։Հայաստանի համար Գրեհեմի անունը նախևառաջ կապված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում արգելափակելու նրա որոշման հետ։Այդ ժամանակ սենատորը հայտարարեց, որ Սենատը չպետք է պատմական հարցերն օգտագործի որպես ներկայիս արտաքին քաղաքականության գործիք։ Այս որոշումը սուր քննադատության արժանացավ հայկական կազմակերպությունների և մի քանի ամերիկացի օրենսդիրների կողմից, որոնք այն դիտարկեցին որպես զիջում Անկարային։Մի քանի շաբաթ անց՝ 2019 թվականի դեկտեմբերին, ընթացակարգային առարկությունները չեղարկվելուց հետո, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց բանաձևը` պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Գրեհեմը բազմիցս հանդես եկավ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության ամրապնդման օգտին` միաժամանակ աջակցելով Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացմանը։ Հայաստանին վերաբերող հարցերում նա զուսպ դիրքորոշում էր զբաղեցնում և չէր աջակցում հայկական լոբբիի կողմից առաջ մղվող նախաձեռնություններին։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39424002_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d22af87790c4b3de2fc8b56bfa7fcd5f.jpg.webp
ամն, սենատոր, մահ, հայաստան
ամն, սենատոր, մահ, հայաստան
Փաբլիքների համաձայն՝ Գրեմի մահվան պատճառը կարող էր լինել աթերոսկլերոզը, որը հանգեցրել է աորտայի պատռվածքի։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի գրասենյակը հայտնել է նրա մահվան պաշտոնական պատճառը՝ վերջ դնելով քաղաքական գործչի մահից հետո առաջացած շահարկումներին։
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ 71-ամյա սենատորը մահացել է սրտանոթային հիվանդությունների հետ կապված բարդություններից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահը վրա է հասել «կարճատև և հանկարծակի զարգացած հիվանդությունից» հետո։ Մանրամասների բացակայությունը բազմաթիվ վարկածների տեղիք է տվել ամերիկյան լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Մասնավորապես, ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համախոհ Լորա Լումերը X սոցցանցում ենթադրել էր, որ սենատորի մահվանն առնչություն կարող է ունենալ Ռուսաստանը։ Այս վարկածի որևէ ապացույց չի ներկայացվել։
NBC News-ի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա գտնվող Գրեհեմի տուն են կանչվել արտակարգ ծառայությունների աշխատակիցները՝ հնարավոր սրտի կանգի մասին հաղորդումից հետո։ Սենատորին հիվանդանոց են տեղափոխվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Telegram-ի Daily Storm ալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ մահվան պատճառը կարող էր լինել աթերոսկլերոզը, որը հանգեցրել է աորտայի պատռվածքի: Այս տեղեկատվության ևս պաշտոնապես չի հաստատվել։
Մահվանից կարճ ժամանակ առաջ Գրեհեմը վերադարձել էր Կիևից, որտեղ հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հաջորդ օրը նա պետք է մասնակցեր NBC News–ի Meet the Press հաղորդմանը։
Ո՞վ էր Լինդսի Գրեհեմը
Գրեհեմը ԱՄՆ Սենատի Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր։ Կոնգրեսում աշխատելու տարիներին նա պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով առանցքային օրենսդիրներից մեկը դարձավ։ Քաղաքական գործիչը կոշտ դիրքորոշում ուներ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ, իսկ հակասությունների կարճ շրջանից հետո դարձավ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը։
Հայաստանի համար Գրեհեմի անունը նախևառաջ կապված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում արգելափակելու նրա որոշման հետ։
2019 թվականի նոյեմբերին, լինելով Սենատի իրավական հանձնաժողովի նախագահ, նա օգտվեց ընթացակարգային իրավունքից և թույլ չտվեց, որ փաստաթուղթը քվեարկության դրվի։ Դա տեղի ունեցավ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա հանդիպումից կարճ ժամանակ անց։
Այդ ժամանակ սենատորը հայտարարեց, որ Սենատը չպետք է պատմական հարցերն օգտագործի որպես ներկայիս արտաքին քաղաքականության գործիք։ Այս որոշումը սուր քննադատության արժանացավ հայկական կազմակերպությունների և մի քանի ամերիկացի օրենսդիրների կողմից, որոնք այն դիտարկեցին որպես զիջում Անկարային։
Մի քանի շաբաթ անց՝ 2019 թվականի դեկտեմբերին, ընթացակարգային առարկությունները չեղարկվելուց հետո, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց բանաձևը` պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Գրեհեմը բազմիցս հանդես եկավ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության ամրապնդման օգտին` միաժամանակ աջակցելով Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացմանը։ Հայաստանին վերաբերող հարցերում նա զուսպ դիրքորոշում էր զբաղեցնում և չէր աջակցում հայկական լոբբիի կողմից առաջ մղվող նախաձեռնություններին։