«Կամավորների կոալիցիայի» առաջնորդները կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը

«Կամավորների կոալիցիայի» երկրների առաջնորդները հուլիսի 13-ին կհավաքվեն Փարիզում՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող հետագա աջակցության հարցերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը կմասնակցեն առնվազն 25 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, Patriot համալիրների համար հրթիռների արտադրության ընդլայնումը, հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, ինչպես նաև Կիևին անվտանգության հնարավոր երաշխիքների տրամադրումը։

Միաժամանակ Փարիզում նշել են, որ ճակատային գծից հեռու բազմազգ ուժերի տեղակայման ծրագրերն արդեն մշակված են, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են ենթարկվել փոփոխությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment