Իստրայում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել

Բաժանորդագրվել

Անօդաչուի ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել մասնավոր 5 տներում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզում գտնվող Իստրա քաղաքում 3 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Մոսկվայի մարզի վրա անօդաչուի գրոհի հետևանքով։ Այս մասին Max–ում հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Իստրայի Պիոներսկի գյուղում անօդաչուի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 3-ը վիրավորվել են։ Բոլոր տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», – հայտնել է Վորոբյովը։

Անօդաչուի ընկնելու պատճառով մասնավոր 5 տներ են հրդեհվել։

Բացի այդ, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում անօդաչուն հարվածել է բազմահարկ շենքի, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Վնասվել են շենքի պատը և պատուհանները։

Բաբկինո գյուղում վնասվել է երկու մասնավոր տուն, իսկ Մոժայսկում՝ բազմաբնակարանային շենքում վնասվել են քիվը և երկու պատուհանների ապակիները, ոչ ոք չի տուժել։

Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը գիշերը Մոսկվայի մարզում ընդհանուր առմամբ 81 անօդաչու են խոցել։

Ուկրաինացի զինյալների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն հետևողականորեն հարվածում է որոշումների կայացման կենտրոններին ու հրամանատարական կետերին, ինչպես նաև այն ձեռնարկություններին, որոնք Կիևի ռեժիմն օգտագործում է ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և նշանառման համար) հետ համատեղ։

Leave a comment