Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց


Գիտությունների Ազգային ակադեմիայի դերը փոխվում է, այն դառնում է փորձագիտական կառույց:


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող փոփոխությունները ենթադրում են՝ ակադեմիայի առաքելությունն այսուհետև լինելու է փորձաքննության ենթարկել Հայաստանի գիտական կազմակերպությունների գործունեությունը և տալ գիտական գնահատական։


Կառույցը նաև կտրամադրի գիտական բացատրություններ, հիմնավորումներ ու եզրակացություններ տարբեր խնդիրների վերաբերյալ:


Գիտությունների ազգային ակադեմիան կզբաղվի հայ գիտական մտքի հանրայնացմամբ՝  աշխարհում, նաև միջազգային գիտական նվաճումների հանրայնացմամբ՝ Հայաստանում:


Գիտնականները ողջունում են փոփոխությունները, նաև նշում՝ վերջին տարիներին գիտությանը տրամադրված ֆինանսավորումը զգալի աճել է, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, գիտնականների աշխատավարձերը բարձրացել են:


Նոր ակադեմիան ամբողջությամբ ձևավորված կլինի արդեն հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ գիտական ինստիտուտները բուհերի հետ կազմելու են առանձին կլաստերներ և գործելու են Ակադեմիական քաղաքում:


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ4

Leave a comment