Գիտությունների Ազգային ակադեմիայի դերը փոխվում է, այն դառնում է փորձագիտական կառույց:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող փոփոխությունները ենթադրում են՝ ակադեմիայի առաքելությունն այսուհետև լինելու է փորձաքննության ենթարկել Հայաստանի գիտական կազմակերպությունների գործունեությունը և տալ գիտական գնահատական։
Կառույցը նաև կտրամադրի գիտական բացատրություններ, հիմնավորումներ ու եզրակացություններ տարբեր խնդիրների վերաբերյալ:
Գիտությունների ազգային ակադեմիան կզբաղվի հայ գիտական մտքի հանրայնացմամբ՝ աշխարհում, նաև միջազգային գիտական նվաճումների հանրայնացմամբ՝ Հայաստանում:
Գիտնականները ողջունում են փոփոխությունները, նաև նշում՝ վերջին տարիներին գիտությանը տրամադրված ֆինանսավորումը զգալի աճել է, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, գիտնականների աշխատավարձերը բարձրացել են:
Նոր ակադեմիան ամբողջությամբ ձևավորված կլինի արդեն հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ գիտական ինստիտուտները բուհերի հետ կազմելու են առանձին կլաստերներ և գործելու են Ակադեմիական քաղաքում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան
Դիտումների քանակ4