Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին պահպանել փոխըմբռնման հուշագրի դրույթները

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Աքրամինիան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի դրույթները։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունը, որն ուղղված է Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «անօրինական երթուղու» ստեղծմանը, նպաստում է տարածաշրջանում անկայունության խորացմանը։

«Մենք պարտավոր ենք ապահովել տարածաշրջանի և նավագնացության անվտանգությունը։ Զինված ուժերը վճռականորեն պաշտպանում են Իրանի ժողովրդի իրավունքները Հորմուզի նեղուցում», – հայտարարել է Աքրամինիան։

Իրանցի գեներալը նաև նշել է, որ երկրի զինված ուժերի թիրախների տվյալների բազան մշտապես թարմացվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment