Երաժշտություն, գաթայի հյուրասիրություն, ջրոցի. ինչպես են տոնում Վարդավառը Կողբում

https://arm.sputniknews.ru/20260712/erazhshtutjun-gataji-hjurasirutjun-jrvoci-inchpes-en-tvonum-vardavary-kvoghbum-104532313.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Վարդավառը Կողբում

Sputnik Արմենիա

Վարդավառը Կողբում

2026-07-12T18:37+0400

true

PT1M23S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104525541_0:90:720:630_1920x0_80_0_0_e1e6bfd7147e5743d4606974e7d01ace.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, կողբ, վարդավառ, видео

տեսանյութեր, կողբ, վարդավառ, видео

Բաժանորդագրվել

Կողբում Վարդավառի տոնը նշվել է 3 օր` հուլիսի 10-12-ը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ավանդական երաժշտական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն. այսպես է Վարդավառը մեկնարկել Տավուշ մարզի Կողբ գյուղում։

Նշենք, որ «Կողբ Վարդավառ» փառատոնը նշվում էր ամեն տարի` հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս տարի այն որոշվել է հենց տաղավար տոնի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը նշել։ Յուրաքանչյուր տարի փառատոնի շրջանակում Կողբ այցելել է 10-12 հազար հյուր։

Այս տարի փառատոնը 2 սիմվոլ ունի` Սերիկն ու Ջրիկը։ Այդ կերպարների միջոցով փառատոնի կազմակերպիչները փորձում են մարդկանց հասցնել ազատության ու միասնության մասին իրենց ուղերձները։ Այսինքն` ջուրը խաղաղությունն է, իսկ սրտիկը` միասնությունը։

Կողբում Վարդավառի տոնակատարությունները մեկնարկել են հուլիսի 10-ից։ Այդ օրը եղել է երաժշտական է ու նվիրված երեխաներին։ Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախումբն է ելույթ ունեցել` «Սիմֆոնիկ մուլտեր» ծրագրով։

Հուլիսի 11-ին նույնպես Սիմֆոնիկ նվագախումբն է ելույթ ունեցել, բայց այս անգամ «Սիմֆոնիկ ֆոլկ» խորագրի ներքո` համադրելով հայկական ժողովրդական երաժշտության շունչն ու սիմֆոնիկ հնչողության ուժը։

Այդ օրը շեֆ խոհարար Արման Սումբաթյանն էլ հայկական ավանդական վարդավառյան հատուկ ուտեստ է պատրաստել։

Արդեն հուլիսի 12-ին «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը երաժշտության ներքո գյուղում շրջայց է կատարել, ապա պարել։ Եղել է նաև գաթայի ու այլ քաղցրավենիքների հյուրասիրություն։

Հենց ջրոցին Կողբում այսօր է մեկնարկել ու խաղին մասնակցել են և՛ մեծերը, և՛ փոքրերը` ձեռքներում ունենալով դույլեր և ջրային ատրճանակներ։
Հիշեցնենք, որ Կողբում Վարդավառն անցկացվում է արդեն 4 տարի շարունակ։

Հիշեցնենք, որ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Ոչ ոք ջրից չոր դուրս չեկավ. ինչպես են Երևանում Վարդավառը նշում տեղացիները և զբոսաշրջիկները

Leave a comment