Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին

Քաղաքականություն

12.07.2026 | 16:12

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հրաժարականի մասին։

Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։

«Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել նախարարների կաբինետը»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայի թիմում երկար տարիների արդյունավետ գործունեության համար և առաջարկել է նրան գլխավորել «նոր կարևոր ուղղություն առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում»։ Նախագահը մանրամասներ չի ներկայացրել։

«Ակնկալում եմ, որ խորհրդարանի պատգամավորների հետ միասին մենք կիրականացնենք համապատասխան փոփոխությունները Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավար կազմերում»,- խոստացել է նա։

Leave a comment