Թեհրանում Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն կանցկացվի

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը հայտարարել է Թեհրանում երկրի զոհված ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողություն անցկացնելու մասին։

Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի՝ իրանական օրացույցով 1405 թվականի հուլիսի 23-ին (2026 թվականի հուլիսի 14-ին), Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մզկիթի աղոթասրահում։

Արարողությունը կանցկացվի 17:00-ից 19:00-ն և կկազմակերպվի Իրանի նոր գերագույն առաջնորդի՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի նախաձեռնությամբ։

Leave a comment