Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի թոռը՝ Սեյեդ Ալի Խոմեյնին, խիստ քննադատել է ԱՄՆ-ի հետ խաղաղության շուրջ հնարավոր բանակցությունների գաղափարը։
Նրա խոսքով՝ «յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է բանակցել Ամերիկայի հետ՝ խաղաղության հասնելու նպատակով, դավաճան է»։ Նա նաև հայտարարել է, որ «նրանք, ովքեր ԱՄՆ-ին բարեկամության ուղերձներ են հղում, կեղտոտ և անարժան խոսքեր են ասում»։
Սեյեդ Ալի Խոմեյնին ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը նոր չէ և սկիզբ է առել տասնամյակներ առաջ՝ Իրանում իրականացված պետական հեղաշրջումից հետո։
Նա հավելել է, որ վերջին իրադարձությունները, իր ձևակերպմամբ, «թշնամանքի այնպիսի սերմ են ցանել, որը երբեք չի վերանա»։