Վիետնամում 15 մարդ է խեղդվել էքսկուրսիայի ժամանակ զբոսանավի շրջվելու հետևանքով։
Նավի վրա եղել են 32 զբոսաշրջիկներ և անձնակազմի 4 անդամներ։ Ֆու Քուոկ կղզու մոտակայքում նավը շրջվել է գրեթե անմիջապես ծով դուրս գալուց հետո։
Տեղի բնակիչները օգնել են ջրից դուրս բերել զոհերին։ Նրանց հաջողվել է փրկել ավելի քան 20 մարդու։ Շատերը հիվանդանոցում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 15 մարդ մահացել է դեպքի վայրում։