Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ով տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260711/kibervostikanutjuny-zgushacnum-e-imessage-vov-taratsvvogh-keghts-haghvordagrutjunneri-masin-104499508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/945/58/9455884_165:0:2896:2048_1920x0_80_0_0_07002cb578527c2da7b26cf1238f62d0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կեղծիք, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հհ ոստիկանություն

կեղծիք, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը հորդորում է անտեսել կամ բլոկավորել հեռախոսահամարը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են iMessage հարթակի միջոցով ստանալ կեղծ հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են Ճանապարհային ոստիկանության անունից։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցները հափշտակելն է։

Կիբեռոստիկանությունը հորդորում է չբացել նման հաղորդագրություններում առկա հղումները, անտեսել դրանք և բլոկավորել ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն։

«Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլփոստը»,– նշված է կիբեռոստիկանության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց անունից բացվում են նաև կեղծ օգտահաշիվներ, ինչպես նաև բանկերի և պետական մարմինների անունից ուղարկվող ֆիշինգային (phishing) SMS-ների և iMessage–ի միջոցով։

Leave a comment