Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Իրանի շուրջ վերջին զարգացումներն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք չեն նշանակում հրադադարի վերջնական ավարտ։
Ֆիդանի խոսքով՝ Թրամփի խոսքերից կարելի է հասկանալ, որ նա նկատի չի ունեցել, թե հրադադարի ռեժիմն ամբողջությամբ ավարտվել է, այլ անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած փոխադարձ գործողություններին։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ կողմերի միջև, հավանաբար, առաջացել են հաղորդակցության խնդիրներ և թյուրըմբռնումներ՝ կապված Օրմուզի նեղուցով նավարկության կազմակերպման հետ։
«Կողմերին անհրաժեշտ է բարելավել հաղորդակցությունը և ստեղծել հակամարտությունների կանխարգելման ավելի արդյունավետ մեխանիզմներ», – հայտարարել է Ֆիդանը։