Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է։ Այս մասին NEWS.am–ին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Համացանցում տարածված լուսանկարները և տեսանյութերը տեսնելով՝ անգամ անծանոթ մարդիկ են վատ հոգեվիճակ ունեցել և բնականաբար, 93-ամյա տիկին Ծառուկյանը ևս չէր կարող ինքնազգացողության վատթարացում չունենալ։
Ցավոք սրտի, խախտվել են կարմիր գծեր, այն ինչ տեղի է ունեցել, որևէ բանական մարդու ուղեղում չի տեղավորվում»,- ասել է Տոնոյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։