ԱՄՆ-ում նոր օրինագիծը նախատեսում է խիստ սահմանափակումներ ռուսական նավթ և գազ գնող երկրների նկատմամբ․ Reuters

ԱՄՆ Սենատում ներկայացված նոր օրինագիծը կարող է բացասաբար անդրադառնալ այն երկրների վրա, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, գազ և այլ էներգակիրներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սենատորների խոսքով՝ նախաձեռնությունը համաձայնեցվել է Սպիտակ տան վարչակազմի հետ և կոչված է նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրելու «նոր գործիքներ»՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։

Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառման հնարավորություն այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ձեռք են բերում ռուսական էներգակիրներ։

Փաստաթղթով առաջարկվում է նաև սահմանել առնվազն 500 տոկոսի մաքսատուրք Ռուսաստանից ներմուծվող ապրանքների, ինչպես նաև ռուսական ուրան և նավթամթերք գնող երկրների ներմուծման նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment