Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին 19 միլիոն ֆունտ ստերլինգ պարգևավճար կվճարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակի դեպքում, հաղորդում է The Guardian-ը։

15 միլիոն ֆունտ ստերլինգ կստանան ֆուտբոլիստները։ Գումարները կբաշխվեն ըստ նրանց ստացած խաղաժամանակի։

3 և 1 միլիոն ֆունտ կստանան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ու նրա մարզչական շտաբը։

Այս աշխարհի առաջնության պարգևավճարները երկու անգամ ավելի շատ են, քան ԱԱ-2022-ում։

ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը մրցելու է նորվեգացիների հետ։

Leave a comment