Մարդիկ հացի խնդիր ունեն՝ վարկեր, հարկեր, չի կարելի փակել ընկերությունները, մարդկանց թողնել անգործ

Մարդիկ հացի խնդիր ունեն՝ վարկեր, հարկեր, չի կարելի փակել ընկերությունները, մարդկանց թողնել անգործ։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մուլտի Վելնես»-ի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։

«Պետք է չխառնել քաղաքականության հետ բիզնեսները, եթե խնդիր կա, ապա իրենք կարող են խնդիրները իրենց ձևով հասկանան։ Պետք չէր էսքան աշխատողի համար խնդիրներ ստեղծել, ինչքան հնարավոր է խնդիր են ստեղծել։ Վարչապետը երկու օր առաջ ասեց, պետք է այնպես անենք, որ աշխատողների իրավունքները չխախտվի։ Հիմա հնարավորինս խախտված է, այս պահի դրությամբ խախտված է մեր իրավունքները։ Ես էլ եմ աշխատող, ամեն մեկն էլ իր ընտանիքում ունի իր ներքին խոհանոցը, իրա խնդիրները, բոլորս էլ երեխեք ունենք, տուն-տեղ, մարդիկ հացի խնդիր ունեն, չի կարելի մարդուն ուղղակի թողել առանց գործ մի որոշումով, ուղղակի ասել ներողություն ու փակել գնալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment