https://arm.sputniknews.ru/20260711/bahamjan-kghzinerum-ughevvoratar-inqnatir-e-kvortsanvel-bvolvor-ughevvornery-mahacel-en-104487445.html
Բահամյան կղզիներում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները մահացել են
Բահամյան կղզիներում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները մահացել են
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ ինքնաթիռը «օդում դժվարությունների» է բախվել և վթարի ենթարկվել Անդրոս կղզու հյուսիսում: 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T10:48+0400
2026-07-11T10:48+0400
2026-07-11T10:49+0400
տեսանյութեր
տեսանյութ
ավիավթար
ինքնաթիռ
զոհ
ուղևոր
բահամյան կղզիներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104486378_14:0:1141:634_1920x0_80_0_0_fbb744dbe808cedc5640a60019da38b1.jpg.webp
Բահամյան կղզիներում Flamingo Air ավիաընկերության Cessna 402 ինքնաթիռ է կործանվել, ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ մահացել են։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով ավիացիոն պատահարների հետաքննության վարչությունը (AAIA):Իշխանությունների տվյալներով ՝ օդանավը թռել է Նասաուի օդանավակայանից դեպի Սան Անդրոս, սակայն կործանվել է վայրէջքից քիչ առաջ։ Ի սկզբանե հաղորդվել է մեկ փրկվածի մասին, բայց ավելի ուշ Բահամյան կղզիների վարչապետ Ֆիլիպ Դևիսը հաստատել է, որ տուժածը մահացել է վնասվածքներից:Պեկինում ինքնաթիռը մխրճվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկի մեջԱղետից հետո իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Flamingo Air-ի թռիչքները՝ որպես նախազգուշական միջոց: Նույն օրը ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել այդ ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռի հետ, որը վերադարձել է օդանավակայան օդաչուի բողոքից հետո։ Ուղևորներին տարհանել են, ինչից հետո օդանավն այրվել է: Երկու միջադեպերի պատճառները հետաքննվում են։Flamingo Air-ը փոքր ավիաընկերություն է Բահամյան կղզիներում, որը հիմնված է Ֆրիպորտի տարածքում: Այն իրականացնում է կանոնավոր և չարտերային թռիչքներ Բահամյան կղզիներում և Կարիբյան ծովի ավազանում:Տեխասում Cessna 421C ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել
բահամյան կղզիներ
2026
Լուրեր
am_HY
Пассажирский самолёт разбился на Багамах – все пассажиры погибли
Sputnik Արմենիա
Пассажирский самолёт разбился на Багамах – все пассажиры погибли
2026-07-11T10:48+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104486378_155:0:1000:634_1920x0_80_0_0_7adbd63e14b754ebb20024a24cd893c1.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, ավիավթար, ինքնաթիռ, զոհ, видео, ուղևոր, բահամյան կղզիներ
տեսանյութեր, տեսանյութ, ավիավթար, ինքնաթիռ, զոհ, видео, ուղևոր, բահամյան կղզիներ
Հաղորդվում է, որ ինքնաթիռը «օդում դժվարությունների» է բախվել և վթարի ենթարկվել Անդրոս կղզու հյուսիսում:
Բահամյան կղզիներում Flamingo Air ավիաընկերության Cessna 402 ինքնաթիռ է կործանվել, ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ մահացել են։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով ավիացիոն պատահարների հետաքննության վարչությունը (AAIA):
Իշխանությունների տվյալներով ՝ օդանավը թռել է Նասաուի օդանավակայանից դեպի Սան Անդրոս, սակայն կործանվել է վայրէջքից քիչ առաջ։ Ի սկզբանե հաղորդվել է մեկ փրկվածի մասին, բայց ավելի ուշ Բահամյան կղզիների վարչապետ Ֆիլիպ Դևիսը հաստատել է, որ տուժածը մահացել է վնասվածքներից:
Աղետից հետո իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Flamingo Air-ի թռիչքները՝ որպես նախազգուշական միջոց: Նույն օրը ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել այդ ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռի հետ, որը վերադարձել է օդանավակայան օդաչուի բողոքից հետո։ Ուղևորներին տարհանել են, ինչից հետո օդանավն այրվել է: Երկու միջադեպերի պատճառները հետաքննվում են։
Flamingo Air-ը փոքր ավիաընկերություն է Բահամյան կղզիներում, որը հիմնված է Ֆրիպորտի տարածքում: Այն իրականացնում է կանոնավոր և չարտերային թռիչքներ Բահամյան կղզիներում և Կարիբյան ծովի ավազանում: