Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 120-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։
Կոմիտեն նաև ընդունել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ։ Այս չափանիշներով ԽԿԿ-ն լրացուցիչ հստակեցնում է այն պահանջները, որոնք պետք է կիրառվեն ազատությունից զրկված անձանց այս երկու խմբերի նկատմամբ՝ ազգային իշխանություններին տրամադրելով լրացուցիչ ուղեցույցներ նրանց իրավունքների պաշտպանության չափանիշների առնչությամբ։
Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ էր ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: