Սպիտակ տան վարչակազմի մի շարք պաշտոնյաներ Իրանի դեմ վերջին հարվածները ոչ պաշտոնապես անվանել են «Ապտակ» («Slap») գործողություն, մինչդեռ դրա պաշտոնական անվանումը «Էպիկական ցասում» («Epic Rage») է։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական անվանումն արտացոլում է ամերիկացի որոշ պաշտոնյաների մոտեցումը, ըստ որի ռազմական գործողությունները պետք է լինեն «ցավոտ, բայց կարճատև»։
Սպիտակ տան աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ավարտին հասցնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը, սակայն չի պատրաստվում անգործության մատնվել, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերին։
Նշված տեղեկությունները հիմնված են New York Post-ի աղբյուրների վրա և պաշտոնական հաստատում առայժմ չեն ստացել։