ՀՀ 4 շախմատիստ ընդգրկվել է Լեհաստանում անցկացված Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության ուժեղագույնների տասնյակում

ՀՀ 4 շախմատիստ ընդգրկվել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացված տղաների և աղջիկների կայծակնային շախմատի 2026 թ.-ի Եվրոպայի առաջնության ուժեղագույնների տասնյակում


ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ 4 շախմատիստ ընդգրկվել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացված տղաների և աղջիկների կայծակնային շախմատի 2026 թ.-ի Եվրոպայի առաջնության ուժեղագույնների տասնյակում։


Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան՝ ներկայացնելով մասնակիցների արդյունքները։


Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձավ արծաթե մեդալակիր:


Սոֆիա Բաղրամյանը վաստակեց 13 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:


ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 12.5 միավոր և կիսեց 3-5-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:


ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 13 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:


 


Leave a comment