Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել. «Հրապարակ»

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին դեպի այլ շուկաներ արտահանվող ինչ բեռներ են հետ վերադարձվել, կամ եղե՞լ է դեպք, որ ընդունող երկրները տեղում ոչնչացման ցուցում տան։

ՀՀ-ից արգելվել է արտահանել թարմ թութ՝ 13 341 կգ, պղպեղ՝ 34 563 կգ, թարմ պղպեղ՝ 14 032 կգ, գունավոր բուլղարական պղպեղ՝ 13 250 կգ, թարմ կտրած հերբերա՝ 132 կգ, թարմ կտրած մեխակ՝ 40 000 կգ, թարմ կտրած ալստրոմերիա՝ 303 կգ, թարմ կտրած լիզիանթուս՝ 356 կգ։ Բոլոր դեպքերում պատճառը կարանտին համարվող արեւմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակների ցուցանիշն է։

ՍԱՏՄ-ից հայտնեցին նաեւ, որ ոչնչացնելու կամ վերադարձնելու որոշումը կայացվում է տնտեսվարողի կողմից: Տեղում, այսինքն՝ սահմանին, ոչինչ չի կարող ոչնչացվել, սակայն ՍԱՏՄ-ն չունի առանձին ցուցանիշներ, թե որ երկրից ինչ է վերադարձվել։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment