ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականը դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։

Քառորդ եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը Բոսթոնում մրցեց Մարոկկոյի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ

Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, որն առաջին խաղակեսում վրիպել էր 11-մետրանոցից։ 60-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։

27-ամյա Մբապեն ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրել է 8-ի և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող արգենտինացի Լիոնել Մեսիին։

Եզրափակիչի ուղեգիրը ֆրանսիացիները կվիճարկեն Իսպանիա – Բելգիա զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչում կկայանան նաև Նորվեգիա – Անգլիա և Արգենտինա – Շվեյցարիա դիմակայություններ։

ԱԱ-2026, 1/4 եզրափակիչ

Ֆրանսիա – Մարոկկո՝ 2:0

Կիլիան Մբապե, 60, Ուսման Դեմբելե, 66

Վրիպում 11-մետրանոցից` Կիլիան Մբապե, 28

Leave a comment