https://arm.sputniknews.ru/20260709/tavrvos-sapejany-nujnpes-chi-vercni-patgamavvorakan-mandaty-vorvoshel-e-mnal-talinum-104440371.html
Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով նա 61-րդ համարն էր: 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T23:59+0400
2026-07-09T23:59+0400
2026-07-10T00:06+0400
տավրոս սափեյան
մանդատ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95634769_0:84:1600:984_1920x0_80_0_0_682c5d723b9ca96bc38399d0e3ec5da4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը նույնպես հրաժարվել է ԱԺ պատգամավորի իր մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:Ավելի վաղ հայտել էինք, որ այսօր մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում 50–րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ որոշել է գնալ մասնավոր սեկտոր:Տավրոս Սափեյանը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր:Նա վստահեցրել է, թե իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին և հայրենիքին։Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնում աշխատում է 2022 թվականից:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95634769_89:0:1512:1067_1920x0_80_0_0_784c9be11a99f28479821aef6ee15dbf.jpg.webp
տավրոս սափեյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տավրոս սափեյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով նա 61-րդ համարն էր:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը նույնպես հրաժարվել է ԱԺ պատգամավորի իր մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Տավրոս Սափեյանը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր:
«Շարունակելու եմ աշխատանքս որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ: Այս որոշումը երկար մտածված է և համոզված եմ՝ անելիքս Թալինում է»,- նշել է Սափեյանը:
Նա վստահեցրել է, թե իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին և հայրենիքին։
Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնում աշխատում է 2022 թվականից:
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: