Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Մանվել Վարդանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն:

Leave a comment