Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-ապրիլին կազմել է 6․32 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2026թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6․32 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 18․6 մլն դոլարով կամ 0․29%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1,771 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20․74%-ով կամ 463․4 մլն դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 914․5 մլրդ դոլար, աճ՝ 19․38%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 210․2 մլն դոլար, անկում՝ 71․16%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 237․4 մլն դոլար, անկում՝ 6․67%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 187․3 մլն դոլար, աճ՝ 33․74%։ Վեցերորդն ԱՄՆ-ն է՝ 171․7 մլն դոլար, աճ՝ 39․64%։ Յոթերորդն Իտալիան է՝ 141․9 մլն դոլար, աճ՝ 12․01%։  Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 114․3 մլն դոլար, աճ՝ 13․13%։ Իններորդն Վրաստանն է՝ 83 մլն դոլար, աճ՝ 7․71%։ Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 81․5 մլն դոլար, աճ՝ 43․47%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 17․18%-ով և կազմել 1,977 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1,882 մլն դոլար, անկում՝ 19․22%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 45․16%-ով և կազմել 1,059 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 3․12%-ով և կազմել 3,284 մլն դոլար։

Leave a comment