Ես, Քոչարյանն արդեն եղել ենք, մեզ դրանով չես վախեցնի. Կարապետյանը` Ծառուկյանի տան տեսարանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.07.2026 | 18:26

Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի բացահայտում, թե ինչու են պատգամավորի թեկնածուները զանգվածաբար ինքնաբացարկներ ներկայացնում։

«Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է»,- լրագրողներին ասաց Կարապետյանը։

Նա նշեց, թե բոլորը եղել ու մնում են իր թիմակիցները, նրանք չեն կարող լինել անվստահելի մարդիկ։

Կարապետյանն ասաց, թե թիմում դեռ չեն քննարկել ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցը։ «Շատ շուտով քննարկելու ենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից ինքնաբացարկ են ներկայացրել 106 թեկնածուներ։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment