Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը. փոխնախարար Հարիս Թեոխարիս

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցները (ATM), ինչը բոլորովին նոր պայմաններ է ստեղծում դեպի ԵՄ շուկաներ հայկական արտահանումների համար և էլ ավելի է նպաստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։

Փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում անցկացրած խորհդարանական ընտրությունների արդյունքները և ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը։ Փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ նաև քննարկել է հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու տարբերակները։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment