ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 3,993 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 2․49%-ով կամ 97․1 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 30․68%-ով կամ 428 մլն դոլարով և կազմել 967․2 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 24․22%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 422․2 մլն դոլար, -3․34% կամ -14․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․58%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 275․7 մլն դոլար, +23․2% կամ +51․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․91%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 219․3 մլն դոլար, +12․72% կամ +24․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․49%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 174․2 մլն դոլար, +38․97% կամ +48․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․36%-ը։
Գերմանիան վեցերորդն է՝ 138․4 մլն դոլար, +17․27% կամ +20․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․47%-ը։
ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 135․8 մլն դոլար, +6․84% կամ +8․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․4%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 113․2 մլն դոլար, -3% կամ -3․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․83%-ը։
Իններորդը Ֆրանսիան է՝ 81․9 մլն դոլար, +120․1% կամ +44․7 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 2․05%-ը։
Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 69․6 մլն դոլար, +24․7% կամ +13․8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․74%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 34․94%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 25․78%-ով և կազմել 1․089 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 28․28%-ով և կազմել 1,022 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 27․26%-ով և կազմել 794․7 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2026թ. հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 923․7 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -31․5%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 593․6 մլրդ դոլար՝ -2․6%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 212․3 մլն դոլար՝ +11․2%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 149․2 մլն դոլար է՝ +43․2%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 150․3 մլն դոլար՝ +43․4%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 119․5 մլն դոլար՝ +7․6%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 50․7 մլն դոլար՝ +15․8%:
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 88․3 մլն դոլար՝ +41․2% աճ։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 42 մլն դոլար՝ +18.5%։