Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ


Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Գագաուզիայի լիազորությունների վերաբերյալ՝ աջակցելով արդարադատության նախարարության դիրքորոշմանը։ Այժմ ինքնավար տարածքային միավորումը չի կարողանա ինքնուրույն ձևավորել ընտրական մարմին. ընտրություններն անցկացնելու է Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն:


Դատարանը նաև հակասահմանադրական է ճանաչել այն նորմերը, որոնք թույլ են տվել ինքնավարության Ժողովրդական ժողովին մասնակցել տեղի ոստիկանության, Տեղեկատվության և անվտանգության ծառայություն տարածաշրջանային վարչության և Արդարադատության վարչության ղեկավարների նշանակմանը:


Այն փաստարկները, որ այդ սահմանափակումները խախտում են ինքնավարության հատուկ կարգավիճակի սահմանադրական երաշխիքները, մերժվել են: Այսպիսով՝ տարածաշրջանում ուժային կառույցների, արդարադատության և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությունն այժմ ամբողջությամբ անցնում է Քիշնևի կենտրոնական իշխանություններին:


Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Դիտումների քանակ6

Leave a comment