Դատախազությունը նախկին նախարարից պահանջում է վերադարձնել Դիլիջանում գտնվող հողատարածքը

https://arm.sputniknews.ru/20260709/datakhazutjuny-nakhkin-nakhararic-pahanjum-e-veradardznel-dilijanum-gtnvvogh-hvoghataratsqy-104419204.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1105/58/11055873_110:0:1491:1036_1920x0_80_0_0_16494c9a92611902404d5a99524c03ee.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ հարությունյան, հհ դատախազություն, դիլիջան, հող

արամ հարությունյան, հհ դատախազություն, դիլիջան, հող

Բաժանորդագրվել

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած համայնքային աճուրդը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Դիլիջանում գտնվող 0,8 հա հողատարածքի աճուրդն ու հետագա առուվաճառքը, ինչպես նաև այն վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության հայցադիմումը Դիլիջան համայնքի, քաղաքացի Արթուր Արշակյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ է։ Իրավապահ մարմինը պահանջում է պետությանը վերադարձնել Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող և նախկին պաշտոնյայի տիրապետության տակ հայտնված արժեքավոր հողատարածքը։

Դատարանի որոշմամբ արդեն իսկ կիրառվել է հայցի ապահովման միջոց. Արամ Հարությունյանին արգելվել է որևէ գործողություն կատարել, որը կարող է փոխել հողամասի փաստացի կամ իրավական վիճակը, օրինակ՝ վաճառել, նվիրել կամ կառուցապատել։

«Գլխավոր դատախազությունը պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց»,– նշված է հաղորդագրությունում։

Այժմ գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած Դիլիջանի համայնքային աճուրդը, կիրառել անվավերության հետևանքներ՝ նախկին նախարարի տիրապետությունից ամբողջ 0.8 հա հողատարածքը խլել և վերադարձնել Դիլիջան համայնքին ու պետությանը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014 թվականներին, իսկ 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։

Նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել

Leave a comment