Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Աշխատակիցները երեկ փորձել են կոկորդիլոսներին ևս տեղափոխել Կենդանաբանական այգի։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով՝ երեկ քննիչները, փրկարար ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսներին ևս Կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակով։

«Գիշատիչներից մեկը, «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը, փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- գրել է թերթը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունից հետո քնեցրել և Կենդանաբանական այգի էին տեղափոխել նրա 3 առյուծներին և 4 վագրերին։ Առյուծներից մեկը քնեցնելուց հետո չէր արթնացել, ըստ Կենդանաբանական այգու՝ եղել է տարիքով մեծ և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։

Հավելենք, որ խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեղադրանքից բացի Ծառուկյանին վերաբերող ևս մեկ վարույթ կա՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու հոդածի հատկանիշներով:

Leave a comment