Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է արևածագին երկրի օդային տարածք մտած 3 բալիստիկ հրթիռներ, 1 թևավոր հրթիռ և 10 թշնամական անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։
Նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Սաուդ Աբդուլազիզ Ալ-Օթաիբիի խոսքով՝ ընկած բեկորները մի քանի տարածքներում գույքային վնասներ են պատճառել։
1 մարդ վիրավորվել է, կայուն վիճակում է։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել էր Քուվեյթում, Քաթարում ու Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։