https://arm.sputniknews.ru/20260709/rd-uzhajinnery-mvoskvajum-zinvvorakani-dem-ahabekchakan-hardzakum-en-kankhel-104412282.html
ՌԴ ուժայինները Մոսկվայում զինվորականի դեմ ահաբեկչական հարձակում են կանխել
ՌԴ ուժայինները Մոսկվայում զինվորականի դեմ ահաբեկչական հարձակում են կանխել
Sputnik Արմենիա
Հավաքագրված ռուսաստանցին հույս ուներ պարզել զինվորականի գրաֆիկն ու պայթեցնել նրան, սակայն նրա ծրագիրը բացահայտվել է, և տղամարդը ձերբակալվել է։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T13:53+0400
2026-07-09T13:53+0400
2026-07-09T13:54+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104406500_0:0:1141:642_1920x0_80_0_0_f7b81fe0d64cccbbeafdf5deecbbb5fb.jpg.webp
Կիևի գործակալը ցանկանում էր Մոսկվայի մարզում անօդաչուի հարվածով սպանել բարձրաստիճան ՌԴ զինվորականի։ Հարձակումը կանխել են ՌԴ հատուկ ծառայությունները։Մոլդովայով և Հայաստանով Ռուսաստան ժամանած ՌԴ քաղաքացուն հավաքագրել էին Ուկրաինայում՝ նրա կնոջ նկատմամբ քրեական գործ բացելու սպառնալիքով։ 2002 թվականին նա դատապարտվել է Ռուսաստանում գողության և կողոպուտի համար, պատիժը կրելուց հետո մեկնել է Ուկրաինա։«Տղամարդը կրակային և պայթեցման պատրաստություն է անցել, բնակարան է վարձակալել Մոսկվայում և տեսախցիկներ տեղադրել հետևելու համար։ Ձեռք է բերել կեղծամ, մորուք և ակնոց՝ քողարկման համար»,– հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը ծրագրում էր պարզել զինվորականի գրաֆիկն ու պայթեցնել նրան՝ օգտագործելով ինքնաշեն ռումբով անօդաչու։Նա ձերբակալվել է Կրասնոդարում։Անապայում Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. տեսանյութ
2026
Լուրեր
am_HY
ФСБ предотвратила теракт СБУ против высокопоставленного военного в Москве
Sputnik Արմենիա
ФСБ предотвратила теракт СБУ против высокопоставленного военного в Москве
2026-07-09T13:53+0400
true
PT1M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104406500_102:0:958:642_1920x0_80_0_0_6284643bad809907f173d527c32c5b05.jpg.webp
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հավաքագրված ռուսաստանցին հույս ուներ պարզել զինվորականի գրաֆիկն ու պայթեցնել նրան, սակայն նրա ծրագիրը բացահայտվել է, և տղամարդը ձերբակալվել է։
Կիևի գործակալը ցանկանում էր Մոսկվայի մարզում անօդաչուի հարվածով սպանել բարձրաստիճան ՌԴ զինվորականի։ Հարձակումը կանխել են ՌԴ հատուկ ծառայությունները։
Մոլդովայով և Հայաստանով Ռուսաստան ժամանած ՌԴ քաղաքացուն հավաքագրել էին Ուկրաինայում՝ նրա կնոջ նկատմամբ քրեական գործ բացելու սպառնալիքով։ 2002 թվականին նա դատապարտվել է Ռուսաստանում գողության և կողոպուտի համար, պատիժը կրելուց հետո մեկնել է Ուկրաինա։
«Տղամարդը կրակային և պայթեցման պատրաստություն է անցել, բնակարան է վարձակալել Մոսկվայում և տեսախցիկներ տեղադրել հետևելու համար։ Ձեռք է բերել կեղծամ, մորուք և ակնոց՝ քողարկման համար»,– հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը ծրագրում էր պարզել զինվորականի գրաֆիկն ու պայթեցնել նրան՝ օգտագործելով ինքնաշեն ռումբով անօդաչու։
Նա ձերբակալվել է Կրասնոդարում։