Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները կհեռացվեն ՀՀ Սահմանադրությունից. Ջեյհուն Բայրամով

Լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ասել․ «Ադրբեջանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար»։

Նա  հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և հրապարակվել։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում հիմնարար է: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ արտահայտել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից: Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր», – ասել է արտգործնախարարը:

Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն. «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և բաց է հանրության համար: Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է: Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը»,- ասել է նա՝ կրկին պնդելով, թե իբր «ՀՀ Սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան, և որոնք պետք է հեռացվեն» և դրանից հետո միայն կստորագրվի խաղաղության համաձայնագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment