Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը` վիրավորվել

Բաժանորդագրվել

Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

«Այն ժամանակ, երբ գործում էր հրադադարի մասին համաձայնագիրը, ԱՄՆ–ն 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարվածներ հասցրեց Իրանի հինգ նահանգներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ 47 հոգի դեռ հիվանդանոցում են, մյուս տուժածները դուրս են գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո»,– Х սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Քերմանպուրը։

Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։
Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ-ը կրկին մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումներով։ Իրանի ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից հարձակումների շարունակման դեպքում Թեհրանը կընդլայնի հարվածների աշխարհագրությունը:

Leave a comment