ԱՄՆ–ն կարող է հարվածել. Թրամփն Իրանի վերաբերյալ հակասական հայտարարություններ է արել

https://arm.sputniknews.ru/20260708/amnn-karvogh-e-harvatsel-trampn-irani-veraberjal-hakasakan-hajtararutjunner-e-arel-104387579.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104387136_235:0:1500:949_1920x0_80_0_0_fb9b77bb998c5b2a2bb90b574e42f16f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը ևս կարող է զոհվել, քանի որ Իրանի համար թիվ մեկ թիրախն է։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, բայց պատերազմը դժվար թե վերսկսվի։ Ինչպես հայտնում է CNN-ը, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ժամկետը սպառվել է, և հավելել էր, որ Իրանի հետ բանակցությունները ժամանակի զուր կորուստ են։

Թրամփը նաև նշել է, որ այժմ Իրանն այլևս այն չէ, ինչ պատերազմի սկսվելուց առաջ. «Նրանց առաջնորդները զոհվել են, հաջորդ առաջնորդներն էլ զոհվեցին, ներկայիս առաջնորդներն էլ կարող են զոհվել, ո՞վ գիտի»։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ինքն էլ կարող է զոհվել, քանի որ Իրանի համար թիվ մեկ թիրախն է։

Թրամփը կրկին խոսել է իրանական նավթի մասին։

«Կարծում եմ՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում [Իրանի շուրջ], շատ արագ կավարտվի։ Մենք այնպես կանենք, որ ավելի անվտանգ լինի, այդ թվում՝ նավթի մասով։ Նավթը կլինի շատ ազատ և հասանելի»,- ասել է նա։

CNN-ը զրուցել է իրանցի պետական պաշտոնյաներից մեկի հետ, որի անունը չի նշել։ Պաշտոնյան Թրամփի հայտարարությունները «զզվելի» է որակել։

Հավելենք, որ ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ԱՄՆ առաջնորդի հայտարարություններն անվանել էր ոչ թե ուժի նշան, այլ այն քաղաքականության ձախողման խոստովանություն, որը տարիներ շարունակ հիմնված է եղել ուժի և սպառնալիքների վրա։

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականներն այս գիշեր հզոր հարվածների շարք են սկսել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։

ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների

Leave a comment