ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ NEWS.am-ին այս մասին ասել է Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։
Նա նշել է, որ ծանր վիճակում գտնվող պացիենտի մարմնի վրա կան պատառոտված մասեր, դեմքի շրջանում` վնասվածքներ։