Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը փետրվարի 8-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգի, միջազգային հարթակներում համատեղ ջանքերի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։

Բացի հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից, նախարարները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ու բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարները։

The post Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը appeared first on CIVILNET.

Leave a comment