Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների առաջնորդների՝ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում չի անդրադարձել Իրանի հետ հրադադարի դադարեցմանը, ինչպես նաև Գրենլանդիայի պատկանելության շուրջ առկա տարաձայնություններին և Իսպանիայի գործողությունների վերաբերյալ իր նախկին քննադատությանը։
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նյութում նշվում է, որ լրագրողների համար փակ ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում Թրամփը «չի կրկնել Իսպանիայի հասցեին հնչեցրած քննադատությունը, ինչպես նաև իր հայտարարությունը Իրանի հետ ժամանակավոր հրադադարի դադարեցման մասին»։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում նա «չի անդրադարձել նաև Գրենլանդիայի հարցին»։