Սկոպյեում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հինգ ըմբիշներից չորսը մեդալակիր են դարձել։
77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմատովին եւ նվաճել է ոսկե մեդալը։
Սամվելի թիմակիցներ՝ 55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը եւ 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը արժանացել են արծաթի:
Իսկ Յուրիկ Պետրոսյանը 87 կգ քաշայինների պայքարում սփոփիչ գոտեմարտի արգելքը հաղթահարելուց հետո տարել է եւս մեկ հաղթանակ ու դարձել ՝ բրոնզե մրցանակակիր։
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավված մեր հաջորդ հինգ ըմբիշներից երեքը՝ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 72 կգ՝ Նարեկ Գրիգորյանը եւ 82 կգ՝ Վահե Հովհաննիսյանը այսօր սփոփիչ գոտեմարտերում հանդես գալու իրավունք են ստացել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: