Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի միջուկային նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ նոր առաջարկ չի ներկայացրել։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, որևէ նոր տարր չի քննարկվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը հուլիսի 4-ին ներկայացրել է Իրանի միջուկային նյութերի վերաբերյալ որևէ նոր առաջարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլը, այդ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը «հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Իրանի շուրջ լարվածության թուլացման և իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին»։