Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մեկ զինծառայող զոհվել է Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան նոր հարվածների հետևանքով։
Այդ մասին ասվում է Բենդեր-Մահշեհր քաղաքի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իրանական պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ զինծառայողը «այսօր առավոտյան զոհվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով»։
Իր հերթին, ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգի երկու ռազմական բազաների ուղղությամբ, հայտարարել է նահանգի անվտանգության վարչության ղեկավար Էհսան Ջահանգիանը։