Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումը խախտում է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի առաջին և երկրորդ կետերը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Փոխարտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն վերջին երեք շաբաթների ընթացքում բազմիցս խախտել է հուշագրի պայմանները։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի դեմ մի շարք հզոր հարվածների մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության կողմից երեք նավերի վրա ենթադրյալ հարձակումների։

Leave a comment