Ընդգծել է Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:

Դագ Հարթելիուսը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը` վստահություն հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment