Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել` չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը»

Բաքվի վերաքննիչ դատարանում երեքշաբթի կայացել է ապօրինի պահվող հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ օկուպացված Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան։ Իր ելույթում փաստաբանը ներկայացրել է իր հիմնավորումները։

«Նիստի» ընթացքում ելույթ է ունեցել օկուպացված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանի հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 10-ին։

Թարգմանությունը՝ «Փաստինֆո»-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment