Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»

Բաժանորդագրվել

Պատասխան խաղը կկայանա արդեն մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 14-ին Ռիգայում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Ռիգային»։

Լատվիայի չեմպիոն թիմը հյուրընկալվել էր Աբովյանի մարզադաշտում։

Առաջին խաղակեսում ոչ մի գոլ չարձանագրվեց, սակայն երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան։ Արդեն 86-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը երկրորդ գոլն ուղարկեց «Ռիգայի» դարպասը։

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայում։

Leave a comment