Կոստանյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին` մարդասիրական խնդիրների համատեքստում

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկու երկրների միջև քննարկումները բարձրագույն մակարդակով շարունակելու կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment