ՄՕԿ–ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությանը։

Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի այսօրվա նիստում։

Հունիսին Շվեյցարիայի Լոզան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն կատարեց օլիմպիական խարտիայում։

Մինչ այդ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն չեղյալ էր հայտարարել Բելառուսի մարզիկների նկատմամբ սահմանափակումները, ներառյալ թիմային մարզաձևերին մասնակցությունը և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպումը:

Հիշեցնենք՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածաշրջանային օլիմպիական խորհուրդները Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկելու համար ՄՕԿ-ը 2023 թվականի հոկտեմբերին կառույցին զրկեց Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կարգավիճակից: Դրանից հետո Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն փոփոխություններ կատարեց կանոնադրության մեջ՝ իր կազմից հանելով բոլոր տարածաշրջանային անդամներին: 2025 թվականի հունիսին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարյովը հայտարարեց, որ կոմիտեն 2025 թվականի հունվարին ՄՕԿ-ին տեղեկացրել է, որ բոլոր իրավական խոչընդոտները վերացվել են։

Leave a comment